Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ապշահարված զանգվածների ծափահարությունները ծնեցին մանդատներ, պարգևավճարներ, սկանդալներ». Արմեն Աշոտյան

11:22, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Ապշահարված զանգվածների ծափահարությունները ծնեցին մանդատներ, պարգևավճարներ, սկանդալներ». Արմեն Աշոտյան

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեք տարի առաջ Երևանում վիժվածքները կախեցին այս ժապավենները՝ իմ, ընկերներիս և գործընկերներիս անուններով։
     Ժապավենները դեռ ծաղիկներն էին անառակաբարո վիժվածքի և իր շակալական թայֆայի սատանեականությունների։
     Դագաղներ, ծաղկեպսակներ, անասնական էյֆորիա և զանգվածային օրգազմ։
     Ապշահարված զանգվածների ծափահարությունները ծնեցին մանդատներ, պարգևավճարներ, սկանդալներ, կոռուպցիա, ԽԾԲ, ծեծուջարդ, աներծակներ, շակալներ և բազմեղջյուրներ։
     Հետո եկավ իրական կյանքը և Հայաստանի ու Արցախի քաղաքներն ու գյուղերը ողողվեցին իրական զոհերի, հերոսների, թավշյա սատանիստներին զոհ դարձած տղաների անուններով։
     «Սև լենտ- Եռաբլուրի եռագույն» սիմվոլիզմը ինձ չի թողնելու հանգիստ ապրել ու շնչել իմ երկրում, քանի դեռ դրա «քավորը»՝ վիժվածք նիկոլը չի պատժվել մարդու, օրենքի և Աստծո ուժով»:

| | |
1443 | 0
Facebook
COMMENT.am