Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սպանություն՝ Վայոց ձորում. Եղեգնաձորի գինեգործարանի տիրոջ 29-ամյա թոռը մահացել է

00:24, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
Սպանություն՝ Վայոց ձորում. Եղեգնաձորի գինեգործարանի տիրոջ 29-ամյա թոռը մահացել է

Հրազենի գործադրմամբ սպանություն է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում: Այս մասին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:

Մայիսի 1-ին՝ ժամը 21:40-ի սահմաններում, «Եղեգնաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Եղեգնաձորի բաժին ահազանգ է ստացվել, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց տեղափոխված վիրավորը, որոշ ժամանակ անց գիտակցության չգալով, մահացել է:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը հիվանդանոց է տեղափոխվել Եղեգնաձոր քաղաքի «Գետնատուն» գինեգործարանի տարածքից:

Ոստիկանները հայտնաբերել են Toyota Camry մակնիշի ավտոմեքենան, որով, ըստ նախնական տեղեկությունների, սպանություն կատարողը ժամանել է նշված գինեգործարան և իր մոտ եղած որսորդական երկփողանի հրացանով կրակոց է արձակել 29-ամյա Վ. Մ.-ի ուղղությամբ:

Որոշ ժամանակ անց նա ինքնակամ ներկայացել է ոստիկանության Եղեգնաձորի բաժին:

Փաստի առթիվ ՀՀ քր-օր-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

| | |
5458 | 0
Facebook