Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Դատավորները պետք է պատասխան տան օրինականությունը կոպիտ խախտելու համար». Դանիել Իոաննիսյան

22:44, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Դատավորները պետք է պատասխան տան օրինականությունը կոպիտ խախտելու համար». Դանիել Իոաննիսյան

ԻՔՄ ՀԿ հիմնադիր, Հանրային խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Նոյեմբերի 14-ին ԱԱԾ-ն բացահայտեց անձանց, ովքեր հեռախոսով քննարկում էին վարչապետի սպանությունը։ Այդ անձանցից մեկի մոտ հայտնաբերվեց 3 գնդացիր, երկու հակատանկային նռնականետ, 3 ինքնաձիգ, 14 դիպուկահար հրացան, 30 հազար փամփուշտ, 6 նռնակ, 33 պայթուցիչ և այլն։
     Ժողովրդավարական, բռնապետական, կիսաժողովրդավարական, ցանկացած երկրում այդ մարդիկ կալանավորված կլինեին։
     Բայց վարչապետի սպանությունը քննարկած ու այդ ահռելի զինանոցը տանը պահած անձը դատարանի կողմից չկալանավորվեց։ Այժմ էլ, երբ կարգապահական վարույթ է սկսվել այդ չկալանավորած դատավորի դեմ` որոշ գործիչներ մի ահռելի շուխուռ են բարձրացել, թե բա՝ անկախ դատարանին ճնշում են։
     Դատավորները պետք է իմանան, որ անկախը չի նշանակում օրենքից անկախ։ Դատավորները օրենքից ու օրինականությունից կախված են և պետք է պատասխան տան օրինականությունը կոպիտ խախտելու համար»:

| | |
2034 | 0
Facebook