Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Սերժական ռեժիմի ժամանակ հասկացա՝ ոչ մի լավ բան չի՛ լինելու. տեղափոխվեցինք ԱՄՆ». Արփինե Բեկջանյան

19:20, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Սերժական ռեժիմի ժամանակ հասկացա՝ ոչ մի լավ բան չի՛ լինելու. տեղափոխվեցինք ԱՄՆ». Արփինե Բեկջանյան

90-ականներին հայտնի և սիրված երգչուհի Արփինե Բեկջանյանը բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում պատմել է Միացյալ Նահանգներ տեղափոխվելու պատճառների մասին:

«2011-ին երբ շահեցի Green card, տան անդամները բոլորը շատ ուրախացան, բայց ես զարմացած էի՝ էդ ինչի՞ էին ուրախանում, ի՞նչ մի ուրախալի բան ա: Ամուսինս փորձել ա, գրանցել ա, ստացվել ա: Ես, իրոք, ուրախ չէի, որովհետև առհասարակ նպատակ էլ չունեի ԱՄՆ-ի կողմը նայելու, բայց տան անդամները համոզեցին, որ լավ կլինի, չգիտեինք՝ Հայաստանում ոնց կլինի մեր հետագա կյանքը, երեխաների ճակատագիրը ոնց կդասավորվեր: Այպես 2012-ին եկանք, մի քանի անգամ տենց եկանք, գնացինք, վերջնական որոշեցի գալ և մնալ այստեղ՝ ԱՄՆ-ում 4 տարի առաջ: Ես ուղղակի հասկացա, որ դեպի լավը ոչինչ չի փոխվելու. այն ժամանակ էդ սերժական ռեժիմն էր. ինձ համար ամեն ինչ քաոս էր, ինձ դուր չէր գալիս այդ ապրելակերպը»,- ասել է երգչուհին:

Անդրադառնալով «հետհեղափոխական Հայաստանին»՝ Բեկջանյանն ասել է, որ բոլորը խաբվեցին, այդ թվում՝ նաև ինքը. «Դեռ մարդիկ կան, որ հավատում են, թե ամեն ինչ լավ է լինելու, բայց ես այլևս չեմ հավատում»,- ասել է նա:

| | |
6590 | 0
Facebook
COMMENT.am