Խնդրում ենք սպասել...

Հարցազրույցներ

«Մեզ ասում էին լևոնական երգիչներ. Քոչարյանի գալով շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ եղան». Արփինե Բեկջանյան

18:44, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Մեզ ասում էին լևոնական երգիչներ. Քոչարյանի գալով շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ եղան». Արփինե Բեկջանյան

90-ականներին հայտնի և սիրված երգչուհի Արփինե Բեկջանյանն այժմ ապրում է Միացյալ Նահանգներում: Նա երկարատև դադարից հետո հարցազրույց է տվել և անկեղծացել 90-ականներին «կուլիսներում» տեղի ունեցող իրադարձություններին, բեմից իրեն հեռացնելուն, ինչպես նաև՝ ԱՄՆ-ում հանդիպած դժվարություններին և Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներին:

Նա բլոգեր Մհեր Բաղդասարյանի հեղինակային «Tete A Tete» հաղորդաշարի շրջանակներում նշել է, որ իր կյանքի ամենալուսավոր, վառ և հետաքրքիր շրջանը եղել է 90-ականներինը:

Խոսելով իրեն բեմից զրկելու և շոու-բիզնեսից հեռացնելու մասին՝ երգչուհին նշել է, որ իրեն պարզբանել էին, թե դա իր կատարած աշխատանքի բովանդակության պատճառով է, բայց իր կարծիքով դա եղել է բիզնես նպատակներով:

«Այս հարցը շատ քաղաքականացրեցին: Մեզ ասում էին՝ լևոնական երգիչ-երգչուհիներ, որովհետև այն ժամանակ մեր նախագահը Լևոն Տեր-Պետրոսյանն էր, և նրանք համարում էին, որ մենք լևոնական ենք: Երբ եկավ Ռոբերտ Քոչարյանը, իշխանափոխությունից հետո սրվեց իրավիճակը և շոու-բիզնեսում գլոբալ փոփոխություններ տեղի ունեցան...: Հարցը նրանում է, թե ով է կանգնած քո թիկունքում»,- եթերի ժամանակ ասել է Բեկջանյանը:

7279 | 0
Facebook