Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«ՀՀ-ը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին». Մհեր Գրիգորյան

18:36, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«ՀՀ-ը չի համաձայնել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությանը ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին». Մհեր Գրիգորյան

ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի՝ որպես երրորդ երկրի մասնակցության հարցում կոնսեսուս չի եղել։ ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը այս մասին ասել է Կազանում տեղի ունեցած ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստից հետո՝ պատասխանելով լրագրողների հարցերին: Հայտնում է Հանրային հեռուստաընկերության լրատվական կայքը: Լրագրողների հարցին, թե ինչու ադրբեջանական պատվիրակությունը չի մասնակցել ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին, արդյոք Հայաստանը չի տվել իր համաձայնությունը, Գրիգորյանը պատասխանել է. «Այո՛, կարելի է այդպես ասել, որովհետև ԵՏՄ միջկառավարական խորհրդի նիստին որևէ երրորդ երկրի մասնակցության համար անհրաժեշտ է կոնսենսուսային որոշում: Բնականաբար, այդ հարցում կոնսենսուս չի եղել, մասնավորապես, Հայաստանը չի համաձայնեցրել Ադրբեջանի ներկայացուցչի մասնակցությունը նիստին»,- ասել է փոխվարչապետի պաշտոնակատար Մհեր Գրիգորյանը:

Պատասխանելով ճշգրտող հարցին՝ հայկական կողմի դիրքորոշումը արդյոք կապված է եղել ռազմագերիների խնդրի հետ, Մհեր Գրիգորյանը հիշեցրել է, որ նախկինում մեկ անգամ ևս խոսել է այդ մասին. «Հարցը շատ բազմաբաղադրիչ է, և հիմա չէի ուզենա կոնտեքստից հանել մի պայման կամ նախապայման: Կոնսենսուս չի եղել այդ հարցում, իսկ նման մասնակցության համար անհրաժեշտ էր բոլոր անդամ-երկրների մասնակցությունը»,- ասել է Մհեր Գրիգորյանը:

| | |
1964 | 0
Facebook