Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Քուրդ գործընկերս ցավով ասաց՝ փոխանակ մենք հասնեինք ձեզ, դուք հասաք մեզ». Կարեն Հովհաննիսյան

18:04, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Քուրդ գործընկերս ցավով ասաց՝ փոխանակ մենք հասնեինք ձեզ, դուք հասաք մեզ». Կարեն Հովհաննիսյան

Ռազմագետ Կարեն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օնլայն քննարկում էր արտասահմանցի գործընկերներիս հետ։ Քննարկումի ավարտից հետո երկու-երեք հոգի միայն անջատեցին տեսախցիկները և դուրս եկան կապից, մնացածը մնացին կապի մեջ, որպեսզի շփվենք, քանի որ մեկ տարուց ավել է, ինչ չենք կարողանում հանդիպել՝ պայմանավորված համավարակի սահմանափակումներով։
     Քուրդ գործընկերս հարցերց, թե ո՞րն է մեր պարտության պատճառը։ Պատասխանեցի, որ մեր քաղաքական կյանքը նմանվել է իրենց քաղաքական կյանքին. ամեն մեկն իրեն թագավոր է կարծում և արտաքին տերեր փնտրում իշխանության մնալու, կամ գալու համար։
     Քուրդ գործընկերս ցավով արձանագրեց՝ փոխանակ մենք հասնեինք ձեզ, դուք հասաք մեզ։ Շատ վատ է:
     Այո՛, շատ վատ է, երբ հանուն իշխանության է գաղափարը, այլ ոչ թե հանուն պետականության․․.»:

| | |
2526 | 0
Facebook
COMMENT.am