Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում». Երևանի քաղաքապետի խոսնակ

17:42, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում». Երևանի քաղաքապետի խոսնակ

Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ջազի հայկական ասոցիացիա ՀԿ նախագահ Կամո Մովսեսյանն այսօր ասուլիսում հայտարարել է, որ «հետ է վերադարձնում քաղաքապետ Հայկ Մարությանի՝ իրեն հանձնած ոսկե մեդալը»:
     Սա տարօրինակ հայտարարություն է, որովհետև հնարավոր չէ վերադարձնել մի բան, որը քեզ չի պատկանում:
     Դեռ երեկվանից yerevan.am կայքում հրապարակված է Երևանի քաղաքապետի որոշումը, որով Կամո Մովսեսյանը զրկվել է քաղաքապետի ոսկե մեդալից:
     Ինչպես արդեն տեղեկացրել եմ մի քանի լրատվամիջոցների հետ զրույցում, Երևանի քաղաքապետարանը նպատակահարմար չի համարել ֆինանսավորել Ջազի միջազգային օրվան նվիրված այս տարվա համերգը: Պատճառը, ի լրումն կորոնավիրուսային համավարակով ու հետպատերազմական իրավիճակով պայմանավորված հանգամանքներից, այն է, որ քաղաքապետարան ներկայացված՝ համերգի կազմակերպման նախահաշվում առերևույթ խիստ ուռճացված ծախսեր են նախատեսված եղել:
     Օրինակ, հետաքրքիր է, թե որքան է ծախսել Մովսեսյանը այսօրվա հրավիրած ասուլիսի համար: Որովհետեւ իր ներկայացրած նախահաշվում համերգին վերաբերող ասուլիսի համար բավական խոշոր գումար էին նախատեսել: Չհաշված՝ իրենց կազմակերպության ակնկալած եկամուտը»:

| | |
2441 | 0
Facebook