Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Եթե կար ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածություն, ապա ո՞վ էր գեներացնում «Ղարաբաղը ծախելու» թեման». Վ. Աթանեսյան

03:04, կիրակի, 02 մայիսի, 2021 թ.
«Եթե կար ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածություն, ապա ո՞վ էր գեներացնում «Ղարաբաղը ծախելու» թեման». Վ. Աթանեսյան

Քաղաքական վերլուծաբան Վահրամ Աթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն ասում է, որ 2018թ. մայիսի 8-ի քվեարկությանը ՀՀԿ-ն Փաշինյանի վարչապետության մի քանի պակասող ձայն ապահովել է պայմանով, որ նա ԼՂ բանակցություններում կհետևի արդեն մշակված ուղեգծին: Երկու այլ պայման էլ է ասում, բայց գլխավորը, կարծում եմ, առաջինն է: Վարչապետի պաշտոնում Փաշինյանը Իլհամ Ալիևին հանդիպել է 2018թ. սեպտեմբերի 28-ին: Այսինքն, մայիսի 8-սեպտեմբերի 28 ժամանակահատվածում ոչ ոք չէր կարող կարծիք արտահայտել, թե ԼՂ հարցում ինչ դիրքորոշում ունի կամ չունի Փաշինյանը, չկային բանակցություններ, չպետք է լինեին նաև դրանց շուրջ դատողություններ, ենթադրություններ կամ բանակցություններից կազմակերպված կամ չկազմակերպված-սպոնտան արտահոսքեր: Բայց եթե մեկնումեկն իրեն նեղություն տա և նայի այդ ամիսների մամուլը, ապա կհանդիպի բազմաթիվ ահազանգերի, որ Նիկոլը «եկել է Ղարաբաղը ծախելու ծրագրով»: Եթե կար ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածություն, ապա ո՞վ էր գեներացնում «Ղարաբաղը ծախելու» թեման: ՀՀԿ-Փաշինյան պայմանավորվածությունը հանրապետականնե՞րն են խախտել, Փաշինյա՞նը, թե՞ մի երրորդ ազդեցիկ ուժ, որին, ինչպես երրորդ նախագահը խոստովանեց, Սերժ Սարգսյանը պարտվել է 2018թ. ապրիլի 23-ին»:

| | |
3438 | 0
Facebook
COMMENT.am