Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը». Արարատ Միրզոյանը՝ իրաքցի գործընկերներին

16:16, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Ադրբեջանը չի կատարում ռազմագերիներին վերադարձնելու իր պարտավորությունը». Արարատ Միրզոյանը՝ իրաքցի գործընկերներին

Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն ընդունել է Իրաքի Հանրապետության Ներկայացուցիչների խորհրդի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովին՝ հանձնաժողովի նախագահ Շիրկո Միրուեյզի գլխավորությամբ:

ԱԺ նախագահը գործընկերներին ներկայացրել է ադրբեջանաթուրքական ագրեսիայից հետո Լեռնային Ղարաբաղի հակամարտության շուրջ առկա իրավիճակը: Ընդգծել է, որ Ադրբեջանը, ի հակասություն եռակողմ հայտարարության, չի կատարում ռազմագերիներին և այլ պահված անձանց վերադարձնելու իր պարտավորությունը, ավելին` շարունակում է իր հակահայ քաղաքականությունը: Ասվածի նոր դրսևորումն է վերջերս «պուրակի» բացումը:

| | |
617 | 0
Facebook
COMMENT.am