Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացրել

16:04, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ սենատորները Թուրքիայի դեմ պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ են ներկայացրել

ԱՄՆ դեմոկրատ սենատորներն ապրիլի 30-ին օրինագիծ են ներկայացրել, որը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, եթե այդ երկիրը խախտի մարդու իրավունքները: Այս մասին հայտնել է նախաձեռնության հեղինակներից Էդվարդ Մարկի մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը:

19-էջանոց օրինագիծը կուղղվի Թուրքիայի կառավարության այն պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են քաղբանտարկյալներին և խղճի բանտարկյալներին կալանքի տակ պահելու, լրագրողների` քաղաքական դրդապատճառներով ձերբակալության, սոցցանցերի միջոցով խոսքի ազատության սահմանափակման և մարդու՝ միջազգայնորեն ճանաչված իրավունքների այլ կոպիտ խախտումների համար:

Սենատորներ Ռոն Ուայդենն ու Ջեֆ Մերկլին կոչ են արել Անկարային քայլեր ձեռնարկել լրագրողների համար վտանգավոր մթնոլորտի վերացման, համացանցում խոսքի ազատությունը ճնշելու դեմ:

Եթե Անկարան համապատասխան միջոցներ չձեռնարկի, ապա ԱՄՆ նախագահը, համաձայն նախագծի, պատժամիջոցներ կսահմանի: Բացի այդ, ֆինանսների նախարարությունը առանցքային ֆինանսական ինստիտուտներին հրահանգ կուղարկի՝ հրաժարվելու գրանտներ կամ վարկեր տրամադրելուց թուրքական կառավարությանը:

4277 | 0
Facebook