Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Շենգավիթի թաղապետի «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ Նիկոլը որոշել է ավտոմատներով բոյեվիկը կոծկել». Զոհրաբյան

13:12, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Շենգավիթի թաղապետի «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ Նիկոլը որոշել է ավտոմատներով բոյեվիկը կոծկել». Զոհրաբյան

ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայկո, էս թաղապետերը դեռ պաշտոնավարո՞ւմ են

Կեսգիշերին Թոխմախի գերեզմանոցում Շենգավիթի և Մալաթիայի թաղապետերի մասնակցությամբ բոյեվիկ թրիլլեր է տեղի ունեցել։ Նիկոլական թաղապետերը ռազմական ողջ արսենալով ներկայացել են գերեզմանոց և ժանրի կանոնների համաձայն, X տապանաքարի մատույցներում ավտոմատով, դանակներով ու ինքնաձիգով երևի քննարկել են մանր ու միջին եղջրավոր անասունների մասին օրենքում փոփոխությունների հույժ հրատապ նախագիծը։
     Պատմական դեպքի վավերագիրները լռում են, թե ինչի՞ շուրջ է եղել գլոբալ անհամաձայնությունը, միգուցե այն եղել է այնպիսի ռազմավարական խնդրի շուրջ, որ մանր եղջրավորները պետական դոտացիայով միանգամից համարվեն խոշոր եղջրավոր անասուններ, բայց այս սկզբունքային և գաղափարական ռազբորկայի արդյունքում հրազենային վնասվածքներով հիվանդանոց էին տեղափոխվել Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանն ու Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Դավիթ Կարապետյանը։
     Այս պահին երկուսն էլ հիվանդանոցից դուրս են գրվել։
     Հա, չմոռանանք, որ այս «մառդաբոյը» տեղի է ունենում նիկոլական Հայաստանում, որտեղ, ըստ պաշտոնական վիճակագրության, այլևս օրենքի Էլդորադո է։
     Հիմա մնում է, որ գտնվի Երևանի քաղաքապետն ու հասկանանք՝ իր հետհեղափոխական դուխը հերիքելո՞ւ է ավտոմատներով ռազբորկա արած թաղապետերին գործից հանելու, թե՞ քիչ անց ոստիկանությունը հայտարարություն կտարածի ու կպարզվի, որ սույն հեղափոխական թաղապետերի մեջ հանցավոր անզգուշության պատճառով մտել էր նախկին հանցավորների հոգին ու թոխմախցի Վարսիկ տոտայի մոմաթափության ծեսից հետո ամեն ինչ կրկին հեղափոխական «լադի» մեջ է։
     Ի դեպ, Շենգավիթի թաղապետի «պարզաբանումից» ակնհայտ է դառնում, որ Նիկոլը որոշել է ավտոմատներով բոյեվիկը կոծկել»։

5093 | 0
Facebook