Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին

12:20, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին

2021 թվականի ապրիլի 30-ին կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի արտահերթ նիստը: Խորհրդի նիստի արդյունքում ընդունվել է հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցելու, դրա ձևաչափի վերաբերյալ որոշում, որը քիչ առաջ հրապարակեց կուսակցության մամուլի քարտուղար Սոս Հակոբյանը:

«Հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության առջև ծառացած աշխարհաքաղաքական և ներքաղաքական մարտահրավերները,

Հիմք ընդունելով այսօր Հայաստանում իրեն իշխանություն համարող աղետաբեր և պարտվողական վարչախմբին րոպե առաջ հեռացնելու հրամայականը,

Առաջնորդվելով հանուն հայրենիքի պայքարը համագործակցային մթնոլորտում կազմակերպելու վճռականությամբ և ազգային ուժերի հետ գործակցելու պատրաստականությամբ,

Արձանագրելով, որ «Հայրենիք» կուսակցությունն իր անզիջում ու արմատական պայքարով ճանապարհ է բացել նաև գաղափարական և ազգային այլ ուժերի համար,

Եվ վերջապես՝ հիմնվելով այն համոզմունքի վրա, որ սա պայքար է՝ հանուն անվտանգ ու արժանապատիվ Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ապագայի՝ «Հայրենիք» կուսակցության խորհուրդը որոշեց՝

Մասնակցել հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրություններին և սկսել Հայաստանի Հանրապետական կուսակցության հետ դաշինք կազմելու գործընթացը:

Արձանագրելով, որ ճգնաժամային այս իրավիճակում աղետաբեր և պարտվողական վարչախմբի դեմ ազգային լայն համախմբումը կենսական անհրաժեշտություն է՝ համոզված ենք, որ ի դեմս այս դաշինքի՝ իրագործելու ենք մեր ազգի և ժողովրդի կամքն ու երազանքը»,- կուսակցության խորհրդի հայտարարությունն ընթերցեց Հակոբյանը:

«Հայրենիքը» հայտարարեց ՀՀԿ-ի հետ դաշինք կազմելու գործընթացի մեկնարկի մասին
4138 | 0
Facebook