Խնդրում ենք սպասել...

Համացանց

Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

12:08, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Քիմ Քարդաշյանը պատասխանել է Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին

Քիմ Քարդաշյանը թվիթերյան իր էջում պատասխանել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի շնորհակալական նամակին։

«Շնորհակալություն նախագահ Սարգսյանին, որը միշտ ժամանակ է գտել ինձ Հայաստանի մասին պատմելու համար։
     Շնորհակալություն Ամերիկայի Հայ դատի հանձնախմբին և հայկական բոլոր խմբերին, ինչպես նաև յուրաքանչյուր հայի, որը կռիվ էր տալիս ճանաչման հասնելու համար։ Երջանիկ եմ, որ կարողացա նպաստել այդ հարցում իրազեկման բարձրացմանը և միշտ շարունակելու եմ աջակցել այս գեղեցիկ երկրին»,- գրել է հայազգի հեռուստաաստղը:

| | |
2905 | 0
Facebook