Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի կողմից բնակելի տները թիրախավորելու մասին

13:24, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Ղրղզստանը հայտնել է Տաջիկստանի կողմից բնակելի տները թիրախավորելու մասին

Տաջիկստանի զինվորականները կրակ են բացել Ղրղզստանի բնակելի տների ուղղությամբ, այս մասին հայտնել է Ղրղզստանի ազգային անվտանգության սահմանապահ ծառայությունը: «Սահմանային իրավիճակը կրկին լարվել է, կրակի թիրախում են հայտնվել բնակելի տները: Բարեբախտաբար, բնակիչներն ավելի վաղ տարհանվել էին»,- նշված է հաղորդագրության տեքստում: Նշվում է նաև, որ Ղրղզստանի սահմանապահները պաշտպանական դիրքեր են զբաղեցրել Տաջիկստանի հետ սահմանին: Տաջիկական կողմը դեռ չի մեկնաբանել այս տեղեկությունները:

3556 | 0
Facebook