Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական

11:20, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական

ԱՄՆ-ը երկարաձգել է «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բաժնի կասեցումը, որի արդյունքում Վաշինգթոնը կշարունակի ուղիղ օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ ռազմական։ Երկարաձգումը հաստատվել է ԱՄՆ պետքարտուղարի կողմից և ուժի մեջ մտել ապրիլի 26-ից: Դրա մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի մամլո խոսնակը՝ ի պատասխան «Ամերիկայի ձայն»-ի հայկական բաժնի հարցման:

Ըստ Պետքարտուղարի խոսնակի՝ 1992 թվականից ի վեր ԱՄՆ-ն Ադրբեջանին է տրամադրել ավելի քան 1,5 միլիարդ դոլարի օգնություն, այդ թվում ՝ ավելի քան 6 միլիոն դոլարի օժանդակություն COVID-ի դեմ պայքարի համար և մոտ 10 միլիոն դոլարի ուղիղ օգնություն:

Հայ դատի հանձնախումբը հայտարարություն է տարածել՝ իր հիասթափությունը հայտնելով Ադրբեջանի դեմ պատժամիջոցները վերացնելու Բայդենի որոշման վերաբերյալ:

ԱՄՆ-ը կշարունակի օգնություն ցուցաբերել Ադրբեջանին, ներառյալ՝ ռազմական
4092 | 0
Facebook