Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս հատվածն ուշադիր կարդացեք ու պատկերացրեք, թե ինչ է ասում պետական կառույցը». բնապահպան

14:25, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Այս հատվածն ուշադիր կարդացեք ու պատկերացրեք, թե ինչ է ասում պետական կառույցը». բնապահպան

Բնապահպան Լևոն Գալստյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Այս պարզաբանման մեջ մեր հանրության և պետության ողջ շրջապատկերն է։ Այս հատվածն ուշադիր կարդացեք ու պատկերացրեք, թե ինչ է ասում պետական կառույցը․
     - Վարչական շրջանի աշխատակիցները, դարձյալ լինելով վիճահարույց հասցեում, պարզել են, որ բնակիչների կողմից որևէ հայցադիմում դեռևս դատարանում մուտքագրված չէ, ուստի արգելանքի որևէ որոշում առկա չէ։ ՀՀ դատախազության կողմից ևս չի կայացվել տվյալ փուլում արգելանք դնելու որոշում։
     Նշված իրավիճակում ինչպես Երևան համայնքը, այնպես էլ ԱՎՇ ղեկավարի աշխատակազմը, որևէ այլ միջամտության հնարավորություն չունեն և չեն կարող դադարեցնել ծառահատման աշխատանքները՝ իրավական հիմքերի բացակայության պատճառով․ յուրաքանչյուր գործողություն կարող է դիտարկվել որպես հողը բարեխիղճ կերպով ձեռք բերած սեփականատիրոջ իրավունքի խախտում։
     Այսինքն քաղաքացիները պարտավոր էին դիմել դատարան, իսկ ա՛յ իրենք ոչ։ Դատախազությունն արգելանք չի դրել, իսկ իրենք իրավական հիմքեր չունեն որևէ այլ քայլ անելու»։

| | |
2031 | 0
Facebook
COMMENT.am