Խնդրում ենք սպասել...

Համացանց

«30 տարի առաջ այս օրերին Ռուսաստանի ձեռքով Ադրբեջանին հանձնվեցին Գետաշենն ու Մարտունաշենը». Հ. Մարտիրոսյան

11:08, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«30 տարի առաջ այս օրերին Ռուսաստանի ձեռքով Ադրբեջանին հանձնվեցին Գետաշենն ու Մարտունաշենը». Հ. Մարտիրոսյան

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Երեսուն տարի առաջ այս օրերին Ռուսաստանի ձեռքով Ադրբեջանին հանձնվեցին Հայաստանի պատմական և իրավական մաս հանդիսացող Գետաշենն ու Մարտունաշենը: Սպանվեց Թաթուլ Կրպեյանը: Տասնյակ հազարավոր հայեր դարձան գաղթական, հարյուրավոր նոր զոհեր եղան:
     Այսօր Արցախի այսպես կոչված Արտաքին գործերի նախարարությունը` հավատարիմ մնալով իր հակահայկական բնույթին` հայտարարություն է տարածել, որում կեղծելով պատմությունը` միակ մեղավոր է կարգում Ադրբեջանին:
     Դավաճանները նոր Հայաստանում տեղ չպետք է ունենան: Հատկապես` Արցախը ղեկավարած և հիմա էլ նրա ռուսական օկուպացիայի տակ հայտնված բեկորը ղեկավարող դավաճանները»:

| | |
1837 | 0
Facebook
COMMENT.am