Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Պարզվում է՝ «Գելլափ» ընկերությունն էլ է ապագայի ձվեր ածել». Սևակ Հակոբյան

10:28, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Պարզվում է՝ «Գելլափ» ընկերությունն էլ է ապագայի ձվեր ածել». Սևակ Հակոբյան

Yerevan.today կայքի գլխավոր խմբագիր Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի անգամ Երևան Սիթի սուպերմարկետում հանդիպեցի ապագայի ձվերի․ ձուն վաճառվում էր դեկտեմբերի 2-ին, բայց վրան արտադրության թիվ էր նշված դեկտեմբերի 17-ը։ Պարզվում է՝ «Գելլափ» ընկերությունն էլ է ապագայի ձվեր ածել։
     Հանրային կարծիքի ուսումնասիրմամբ զբաղվող այս ընկերությունը ապրիլի 23-27-ը հարցում է անում, թե՝ «Ո՞ր կուսակցության-քաղաքական ուժի օգտին կքվեարկեք, եթե առաջիկա կիրակի օրը անցկացվեն խորհրդարանական ընտրություններ» ու պատասխաններում ներառում է մի կուսակցության, որը հարցման կեսից է ստեղծվել՝ 5-օրյա հարցման երրորդ օրը։ Պատկերացնո՞ւմ եք, «Գելլափը» ապրիլի 23-ին հարցում է անում, ապրիլի 25-ին ստեղծվում է «5165» կուսակցությունը, և արդեն հասցնում է ինչ-որ տոկոսի ձայն ստանալ։
     Սա աբսուրդ չէ՞, հարգելի սոցիոլոգներ։ Չէ, լավ է, որ կուսակցությունը ձայն ունի, հատկապես որ այդ կուսակցությունը հանդես է գալիս հականիկոլականության դիրքերից: Բայց որքանո՞վ է տրամաբանական ու արդար այս գործընթացը, որը առնվազն հարցեր է առաջացնում, իսկ իրականում՝ վստահությունը վերացնում հարցման նկատմամբ։
     Հայկական սոցիոլոգիան մշտապես է եղել «պլենտուսի» մակարդակի ու էդպես էլ մնալու է, քանի դեռ սոցիոլոգիան օգտագործում են քաղաքական հաշվարկներին հարմարեցնելու նպատակով։ Հիմա որ նայում ես, թե այս տեղական գրանցում ունեցող «Գելլափը» որերորդ անգամ ինչպես է ներկայանում, ակամա մտածում ես, որ մշտապես է եղել թվեր նկարող կառույց։
     Անկախ այն բանից՝ ում ինչքան ձայն եք բաշխում, մի արեք դա, դա պետք է լինի ռեալ, որ յուրաքանչյուր ուժ իմանա իր իրական շանսերը, ու դուք էլ շարունակ Սովետաշենի աղբանոցը չնետեք այդ մասնագիտությունը։ Դե իսկ հասարակության մանիպուլյացիաներով զբաղվելու համար, կարծում եմ, ոչ միայն տեղի գործակալական ցանցերն են պատժվելու շուտով, այլ նաև այս տեսակ կառույցները։
     Գելլափի «բռնվելու» լուսանկարները կից»:

| | |
2149 | 0
Facebook