Խնդրում ենք սպասել...

Թերթերի տեսություն

«Սանիթեք»-ի ձեռքում են հայտնվել հաղթական փաստաթղթեր․ դրանք տվել է անձամբ Հայկ Մարությանը. «Հրապարակ»

09:36, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«Սանիթեք»-ի ձեռքում են հայտնվել հաղթական փաստաթղթեր․ դրանք տվել է անձամբ Հայկ Մարությանը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. ««Սանիթեք» ընկերությունը Երևանի քաղաքապետարանի կողմից մայրաքաղաքի աղբահանության գործընթացից դուրս մղվելուց հետո երկար ժամանակ ոչինչ չէր նախաձեռնում և արբիտրաժային դատարան դիմեց մոտ 2 տարի անց։ Ինչո՞ւ այդքան ուշ։ Պարզվում է՝ արբիտրաժ դիմելու հիմքերը բավականին թույլ են եղել, և միայն վերջերս են հայթայթել գաղտնի փաստաթղթեր, որոնք հնարավորություն կտան հաղթելու։ Բայց զավեշտն այն է, որ փաստաթղթերը տրամադրել է նույն անձը, ով նրանց դուրս էր մղել Երևանից՝ Հայկ Մարությանը։ Այդ փաստաթղթերը վերաբերում են կառավարության գործունեությանը, և կատարվածի պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն ու Սուրեն Պապիկյանն են։ Սա Մարության-Փաշինյան հակասությունների հերթական դրսևորումն է։ Տեղեկատվությունը «Սանիթեքին» տրամադրվել է արտասահմանում՝ միջնորդի միջոցով, հունվարին»:

Մանրամասները՝ թերթի համարում:

| | |
1571 | 0
Facebook
COMMENT.am