Խնդրում ենք սպասել...

Համացանց

«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

00:08, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
«ԱԱԾ պահեստազորի սպաների միության» աշխատանքներն Արցախում կկոորդինացնի Արշավիր Ղարամյանը

Արցախի Հանրապետության անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանը հայտարարություն է տարածել. «Ազգային անվտանգության ծառայության պահեստազորի սպաների միություն» հասարակական կազմակերպությունը գործում է Հայաստանի ու Արցախի ողջ տարածքում՝ ուղեցույց ունենալով ինչպես կառույցի առջև ծառացած խնդիրների լուծումը, այնպես էլ այն ներկայացնող կազմի շահերի պաշտպանությանը։ Արցախյան հատվածում կազմակերպության աշխատանքները կոորդինացնում է Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ, ԱՀ ԱԱԾ նախկին տնօրեն, անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Սուրենի Ղարամյանը»։

| | |
944 | 0
Facebook