Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Սարգսյանը ՌԴ-ի հասցեին հնչեցրեց մեղադրանքներ՝ փաստացի ցույց տալով, որ նեղված է ՌԴ-ից»․ Մովսես Հարությունյան

23:48, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Սարգսյանը ՌԴ-ի հասցեին հնչեցրեց մեղադրանքներ՝ փաստացի ցույց տալով, որ նեղված է ՌԴ-ից»․ Մովսես Հարությունյան

Քաղաքագետ Մովսես Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Կարճ-ամփոփ Սերժ Սարգսյանի հարցազրույցի մասին․
     -Սարգսյանը բառացի խոստովանեց, որ դատական և իրավապահ մարմիններին տվել է ուղիղ հրահանգներ այս կամ այն անձին ձերբակալելու վերաբերյալ, և որ ինքն է որոշել, թե որ դեպքում հարուցվի քրեական գործ։
     -ՌԴ-ի հասցեին հնչեցրեց ուղղակի և անուղղակի մեղադրանքներ՝ փաստացի ցույց տալով, որ նեղված է ՌԴ-ից և ամբողջ աշխարհից՝ իրեն իշխանության ղեկին մնալու հարցում չօգնելու համար։
     -Նշեց, որ ամեն պահի պատրաստ էր ուժով ցրելու 2018 թվականի ցույցերը, բայց չի գնացել այդ քայլին, որ շատ արյուն չթափի՝ հավելելով, որ եթե իմանար, որ ամեն ինչ այսպես է լինելու, հնարավոր է՝ այն ժամանակ գնար այլ լուծման և ուժ կիրառեր ցուցարարների նկատմամբ։
     -Նա չէր ուզում հեռանալ իշխանությունից, որպեսզի Արցախյան հարցում բանակցողը չփոխվի, քանի որ իր և համանախագահների մոտեցումները մոտ են եղել։
     -Մի շարք մեղադրանքներ հնչեցրեց Արմեն Սարգսյանի հասցեին՝ նշելով, որ ամոթ է լինել այդ վիճակում։
     -Ռոբերտ Քոչարյանին մեղադրեց սորոսականների մուտքը Հայաստան թույլատրելու մեջ՝ նշելով, որ սորոսականները չեն իրականացրել 2018 թվականի հեղափոխությունը․ այն տեղի է ունեցել դրսի մեծ աջակցությամբ։
     -Ասեց, որ պետք չի հավատալ գործող իշխանության կողմից իրեն վերագրվող Արցախյան բանակցության վերաբերյալ փաստաթղթերին՝ հավատացնելով, որ դրանք հեքիաթներ են։
     -Իրենք որոշ հարցերում բանակցել են Արցախյան հարցում փոխզիջումային դրույթների և որոշ տարածքներ հանձնելու շուրջ՝ վստահ լինելով, որ Արդբեջանը չի համաձայնի դրանց։
     -Գործող իշխանությունները կոռումպացված են։
     Հ․Գ․ Սարգսյանը նաև հավելել է, որ չի նեղվում, երբ իրենց ասում են գայլեր, քանի որ գայլերը այդքան նենգ կենդանիներ չեն՝ ի տարբերություն շնագայլերի»։

| | |
2831 | 0
Facebook