Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Փաշինյանի համար 40 հազար դոլարով օդանավ են վարձել, որ վերադառնա Երևան

23:32, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Փաշինյանի համար 40 հազար դոլարով օդանավ են վարձել, որ վերադառնա Երևան

Hraparak.am-ի տեղեկություններով` Նիկոլ Փաշինյանի ու նրա պատվիրակության համար նոր օդանավ են գտել` Bombardier CRJ 200 մակնիշի բիզնես-ջեթ, որով էլ վերադառնում են Երևան: Կայքին ասել են` օդանավը վարձակալել են, որի արժեքը կազմել է մոտ 40 հազար դոլար: Օդանավը Երևանի «Զվարթնոց» օդանավակայանում վայրէջք կկատարի ժամը 00:05 րոպեին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությանը Կազան տեղափոխած ինքնաթիռում տեխնիկական անսարքություն է հայտնաբերվել, որը կարգավորվում էր:

ՀՀ կառավարությունից հայտնել էին՝ եթե խնդիրը չլուծվի, պատվիրակությունը կվերադառնա այլ ինքնաթիռով:

7586 | 0
Facebook