Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Մայիսի 7-ին միահամուռ լինել այստեղ՝ մոլագարից ազատվելու համար»․ ԱԺԲ

23:12, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Մայիսի 7-ին միահամուռ լինել այստեղ՝ մոլագարից ազատվելու համար»․ ԱԺԲ

«Կոչ ենք անում մեր համաքաղաքացիներին, բոլոր շահագրգիռ անձանց, և ուժերին, օր առաջ համախմբվել Ազգային ժողովրդավարական բևեռի շուրջ՝ այս մոլագարից ազատվելու համար»,- այսօր Ազատության հրապարակում կայացած հանրահավաքի ժամանակ հայտարարեցին հավաքի կազմակերպիչները։

Նրանք երթ անցկացրեցին դեպի ՀՀ-ում ՌԴ դեսպանություն, և գերիների հարցով բողոքի նոտա հղեցին կառույցին՝ նրա անգործության համար։ Այնուհետև կարճ կանգառ արեցին Կառավարության շենքի մոտ՝ արտահայտելով վարչապետի պաշտոնակատարի նկատմամբ ունեցած իրենց դժգոհությունը։

Բևեռի անդամներն ու աջակիցները հավաքն ամփոփեցին Ազատության հրապարակում և հայտարարեցին հաջորդ հանրահավաքի օրը, որը տեղի կունենա մայիսի 7-ին ժամը 19։00-ին։ «Խնդրում ենք՝ միհահամուռ լինել այստեղ։ Այդ օրը կորոշվի մեր երեխաների ապագան»,- ասացին նրանք։

| | |
2758 | 0
Facebook