Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Կարեն Կարապետյանը նայեց իմ հրաժարականի տեքստը և առաջարկեց հանել մի նախադասություն ու մի պարբերություն․ ես համաձայնեցի»․ Սերժ Սարգսյան

22:56, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Կարեն Կարապետյանը նայեց իմ հրաժարականի տեքստը և առաջարկեց հանել մի նախադասություն ու մի պարբերություն․ ես համաձայնեցի»․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցում «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը նկատեց, որ Սարգսյանի հրաժարականից հետո իշխանությունն անցնում էր Կարեն Կարապետյանին, որը չօգտագործեց իր լիազորությունները։
     «Թե ինչու Կարեն Կարապետյանը չօգտագործեց այդ լծակները, ես կարծում եմ, որ նույն տրամաբանությամբ, ինչ-որ ես չարեցի»,- պատասխանեց Սարգսյանը:
     Այնուհետև ՀՀ 3-րդ նախագահը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպմանը, ասաց․ «Այդ հանդիպումը տեղի է ունեցել իմ հրաժարականի օրը: Երբ ես ունեի, իմ կարծիքով, վերջնական տեքստ, այսինքն, առանց բացատրելու, թե ինչ է նշանակում «Նիկոլը ճիշտ էր, ես սխալվեցի», ես իմ հրաժարականի տեքստը ցույց եմ տվել Կարեն Կարապետյանին, բնականաբար, որովհետև ես, իրոք, իրենից հարցրել եմ՝ ինքը պատրա՞ստ է ստանձնել այդ պարտականությունները, ինքն ասել է՝ այո՛։ Նա նայեց հրաժարականի տեքստը և խնդրեց, առաջարկեց հանել մի նախադասություն և մի պարբերություն: Ես համաձայնեցի: Այսինքն, երբ ես հրաժարականի տեքստում գրել էի, որ փողոցի շարժումը իմ պաշտոնավարման դեմ է, ես կատարում եմ ձեր պահանջը, կար այսպիսի մի նախադասություն. «Ողջունում եմ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի միջև ձեռքբերված երկխոսելու պայմանավորվածությունը», այնուհետև շարունակել եմ. «Կարեն Կարապետյանը լավ առաջնորդ է, նա մեկն է ձեզնից, սիրելի՛ ցուցարարներ և սիրելի՛ ոչ ցուցարարներ, նա մարմնավորումն է փորձի և ապագայի: Օգնե՛ք նրան»:
     Սարգսյանի խոսքով՝ քանի որ Կարեն Կարապետյանը պետք է փոխարիներ իրեն և ցանկություն չուներ, որ դա լիներ իր հրաժարականի տեքստում, ինքը հանել է այդ նախադասությունը և պարբերությունը:
     «Այնուհետև, մենք գնացինք խորհրդակցության, որտեղից Կարեն Կարապետյանը գնաց այդ հանդիպմանը: Այնպես, որ...»,- նշեց Սերժ Սարգսյանը։

| | |
5447 | 0
Facebook
COMMENT.am