Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպման մասին

22:38, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Սերժ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպման մասին

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ հարցազրույցում «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանը Սարգսյանին խնդրեց անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի և Կարեն Կարապետյանի հանդիպմանը, երբ Փաշինյանը ձերբակալված էր՝ նշելով, որ այդ հանդիպման շուրջ վարկածներ են շրջանառվում։
     «Նախ պետք է ասեմ, որ դրանք վարկածներ լինել չեն կարող, դրանք ուղղակի խոսակցություններ ու բամբասանքներ են, որ մեր հասարակության մեջ պակասը չունեն: Ես այդպիսի խոսակցությունների կամ որևէ հանդիպման մասին որևէ տեղեկություն չունեմ: Ես տեղյակ եմ մեկ հանդիպումից, որ տեղի է ունեցել Երևանում, քննչական մեկուսարանում կամ ժամանակավոր մեկուսարանում, և ես ճիշտ չեմ համարում հիմա հրապարակավ ասել այն, ինչ Կարեն Կարապետյանն ինձ է ասել: Վստահ եմ, որ ինչ-որ մի պահի միգուցե Կարեն Կարապետյանը դրա մասին կխոսի»,- պատասխանեց Սերժ Սարգսյանը:

| | |
3014 | 0
Facebook
COMMENT.am