Խնդրում ենք սպասել...

Միջազգային

«ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում». Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

22:28, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«ԵՄ-ն պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա գերիների վերադարձի հարցում». Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլարն այն համոզման է, որ Եվրոպական միությունը պետք է ճնշում գործադրի Ադրբեջանի վրա, որպեսզի ղարաբաղյան հակամարտությունն ավարտվի և բոլոր ռազմագերիները վերադառնան հայրենիք։

«Արմենպրես»-ի տեղեկացմամբ՝ Բորիս Կոլարն այդ մասին հայտարարել է Սլովակիայի հանրային հեռուստատեսության (RTVS) եթերում, Սլովակիայում Հայաստանի դեսպան Արմեն Պապիկյանի հետ Բրատիսլավայում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար-հուշակոթողի մոտ հարգանքի տուրք մատուցելու շրջանակում։

Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահն ընդգծել է, որ պետք է ճնշում գործադրել Ադրբեջանի վրա, որովհետև խաղաղության պայմանավորվածության համաձայն բոլոր ռազմագերիները պետք է վերադարձվեին, բայց ափսոսանքով նշել է, որ Ադրբեջանը մինչև հիմա դա չի իրականացրել։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։

| | |
495 | 0
Facebook
COMMENT.am