Խնդրում ենք սպասել...

Համացանց

Հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

20:52, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Հայկական կողմին են փոխանցել ևս մեկ հայ զինծառայողի աճյուն․ Արցախի ԱԻՊԾ

Արցախի հյուսիսային ուղղությունից` «Արեգասար» կոչվող տեղանքից այսօր ադրբեջանցիները հայկական կողմին են փոխանցել` նախնական տվյալներով ևս մեկ հայ զինծառայողի աճյուն։ Այս մասին հայտնում է ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը։

Նրա ինքնությունը պարզելու նպատակով կնշանակվի դատաբժշկական փորձաքննություն։

Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 13-ից առ այսօր, Արցախի վերահսկողությունից դուրս գտնվող տարածքներից տարհանվել կամ ադրբեջանական կողմից փոխանցվել է ընդհանուր 1552 աճյուն։

| | |
659 | 0
Facebook
COMMENT.am