Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու էր այլ ուղղությամբ»․ Սերժ Սարգսյան

20:40, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու էր այլ ուղղությամբ»․ Սերժ Սարգսյան

«Ինձ համար զարմանալի չէ, որ մարդիկ այդպիսի հարցեր են տալիս․ բա ի՞նչ անեն, իրենք իրենց մեղադրե՞ն, ասեն, որ փողոցներ էին փակում, «դմբ-դմբ-հո՞ւ» էին անում․․․ տեղ ունեն մեղադրելու»,- «Իշխանություն» ֆիլմի սցենարիստ և ռեժիսոր Մհեր Մկրտչյանի հետ հարցազրույցում՝ անդրադառնալով նրան, որ հեղափոխության մասնակիցներն այսօր մեղադրում են իրեն իշխանությունը հանձնելու մեջ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը։

«Իհարկե, դա չի նշանակում, որ ես ինձ մեղավոր չեմ համարում դրանում։ Անշուշտ, ես չէի պատկերացնում, որ կարող էր այդպիսի հետևանք լիներ։ Ես շատ լավ հասկանում էի, որ այդ շարժումը հակաղարաբաղյան շարժում էր։ Բնական է, ես չէի կարող կանխատեսել, որ կարող է այսպիսի աղետ լինել․ ես հասկանում էի, որ եթե բանակցային պրոցեսում գլխավոր բանակցողները փոխվեն, Ղարաբաղի խնդրի լուծումը գնալու էր այլ ուղղությամբ,- հավելեց նա։

2373 | 0
Facebook