Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածի երկու երթևեկելի գոտիները 5 ժամով փակվելու են

04:12, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Երևան-Մեղրի ավտոճանապարհի մի հատվածի երկու երթևեկելի գոտիները 5 ժամով փակվելու են

Մ-2, Երևան-Երասխ-Գորիս-Մեղրի-հայ-իրանական սահման ավտոճանապարհի 24-րդ կմ տեղամասում ճանապարհային երթևեկության անվտանգության բարելավման նպատակով մայիսի 2-ին՝ ժամը 13.00-18.00, «Տեր-Հայրապետյան Շին» ՍՊԸ-ի կողմից իրականացվելու են ճանապարհային նշանների տեղադրման և գծանշման աշխատանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից։
     Նշվում է, որ վերոնշյալ ժամանակահատվածում ճանապարհի 2-րդ և 3-րդ երթևեկելի գոտիները փակվելու են, իսկ երթևեկությունը կազմակերպվելու է 1-ին երթևեկելի գոտով։

| | |
1704 | 0
Facebook