Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Խաղաղ կարգավորումը Հայաստանը չի տապալել ու չէր էլ կարող տապալել»․ Հակոբ Բադալյան

18:04, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Խաղաղ կարգավորումը Հայաստանը չի տապալել ու չէր էլ կարող տապալել»․ Հակոբ Բադալյան

Քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հայաստանի քաղաքական ուժերը, նախկին ու ներկա պաշտոնյաները վիճում են, թե ով է տապալել խաղաղ կարգավորումը: Այս վեճը խիստ անհամարժեք է և, թերևս, մանիպուլյատիվ, որովհետեւ վիճողները իրենք էլ, թերևս, լավ գիտեն՝ խաղաղ կարգավորումը Հայաստանը չի տապալել ու չէր էլ կարող տապալել:
     Պարզապես նրանցից որևէ մեկը չունի քաղաքական նպատակահարմարություն՝ ասելու, որ խաղաղ կարգավորումը չի ունեցել աշխարհաքաղաքական «հասցե»: Հետևաբար, ավելի լավ է միմյանց հասցեին հնչեցնել մեղադրանքներ: Հետո ինչ, որ դրանով Հայաստանն են դնում պատերազմի պատասխանատվության տակ:
     Հա, ի դեպ, Ադրբեջանն էլ խոշոր հաշվով պատասխանատու չէ խաղաղ կարգավորման տապալման համար:
     Հայաստանի ու Ադրբեջանի պատասխանատվությունը կարող էր լինել մի դաշտում՝ պատերազմին համապարփակ պատրաստվածության: Նույնը հիմա է՝ մենք ենք ավելի պատրաստ լինելու հաջորդ պատերազմի սպառնալիքի՞ն, թե՞ Ադրբեջանը, որովհետև չկա որևէ երաշխիք, որ հաջորդ որևէ լուծում ունենալու է աշխարհաքաղաքական կոնկրետ «հասցե»»:

| | |
1143 | 0
Facebook
COMMENT.am