Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

17:52, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Երևան-Արմավիր ճանապարհի մի հատվածում երթևեկությունը ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով

ՏԿԵ նախարարությունից հայտնում են, որ Մ-5‚ Երևան-Արմավիր ճանապարհի կմ 24+000-կմ24+760 հատվածում (Հովտամեջ և Ծիածան համայնքների մոտ) մայիսի 3-ից մինչև մայիսի 8-ը‚ շինարարական աշխատանքներով պայմանավորված‚ երթևեկությունը յուրաքանչյուր ուղղությամբ ժամանակավորապես կկազմակերպվի մեկ երթևեկելի գոտով։
     «Շինաշխատանքները կատարվում են Հայաստանի ճանապարհային անվտանգության բարելավման ծրագրի շրջանակներում։
     Պատճառվող անհարմարության համար հայցում ենք երթևեկության մասնակիցների ներողամտությունը»,- նշված է նախարարության հաղորդագրության մեջ:

| | |
734 | 0
Facebook