Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

02:20, շաբաթ, 01 մայիսի, 2021 թ.
Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար կախովի կամուրջը

Պորտուգալիայում բացվել է աշխարհի ամենաերկար հետիոտնային կախովի կամուրջը։ Այս մասին հայտնում են եվրոպական լրատվամիջոցները։
     Կամուրջը գտնվում է Պորտուգալիայի հյուսիսում՝ Արոկա քաղաքում։ Այն ձգվում է Պայվա գետի վրայով՝ 175 մետր բարձրության վրա։ Կամուրջը կառուցել են մոտ 2 տարի, աշխատանքների արժեքը գնահատվում է 2,3 միլիոն եվրո:
     Կամրջի երկարությունը 516 մետր է, սա ռեկորդային երկարություն է հետիոտնային կախովի կամրջի համար: Նախորդ ռեկորդակիր էր համարվում Շվեցարիայում Չարլզ Քուոնենի անվան կամուրջը։ Այս կամրջի երկարությունը 494 մետր է։
     Կիրակի տեղի կունենա պորտուգալական կամրջի բացման պաշտոնական արարողությունը։ Սակայն, ինչպես նշվում է հաղորդագրություններում, տեղի բնակիչներն արդեն օգտվում են դրանից։

7364 | 0
Facebook