Խնդրում ենք սպասել...

Միջազգային

#NASA-ի նոր ղեկավար է ընտրվել Բիլ Նելսոնը

17:36, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
#NASA-ի նոր ղեկավար է ընտրվել Բիլ Նելսոնը

ԱՄՆ-ի Սենատը նախկին սենատոր Բիլ Նելսոնին ընտրել է Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտության ազգային վարչության (NASA) ղեկավարի պաշտոնում, հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:
     Նելսոնի թեկնածությունը միաձայն հաստատվել է։
     78-ամյա Նելսոնը, ով 6 օր անցկացրել է ուղեծրում, երբ 1986 թվականին թռիչք է կատարել տիեզերք, Կոնգրեսում գտնվելու 18 տարվա ընթացքում եղել է առևտրի, գիտության և տրանսպորտի սենատական կոմիտեում, որտեղ կարևոր դեր է խաղացել NASA-ի բազմաթիվ ընթացիկ առաջնահերթությունների սահմանման գործում:
     Այն բանից հետո, երբ Նելսոնը չվերընտրվեց Սենատում, 2019 թվականին նշանակվեց NASA-ի խորհրդատվական խորհուրդում՝ գործակալության հիմնական ծրագրերի և քաղաքականության վերաբերյալ խորհրդատվություն տրամադրելու համար:

6157 | 0
Facebook