Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար

16:32, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար

Օգտատերերի 99%-ը գոհ է iPhone 12-ից: Ֆլագմանը հասանելի է ցանկացած գույնով:

iPhone 12-ի նոր գույն և շահավետ գին: Ինչո՞վ կուրախացնի Apple-ն այս գարնանը:

Գարունը թարմացման ժամանակ է: Ապրիլի 30-ին մեկնարկում է Apple նորույթների նախավաճառքը` iPhone 12 և iPhone 12 mini` նուրբ մանուշակագույն երանգով: Եկեք հասկանանք` ինչո՞վ է յուրահատուկ Apple-ի ֆլագմանը և ինչպե՞ս ձեռք բերել այն շահավետ գնով:

Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար
Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար

12-րդ սերնդի Apple ֆլագմանը ներկայացված էր հանրությանն անցած տարի: Այդ ժամանակահատվածում` ըստ Apple-ի փոխնախագահ Գրեգ Ջոզվիակի, օգտատերերի բավարարվածության աստիճանը գերազանցում էր 99%-ը: Այսինքն, հեռախոսից գոհ էր գրեթե յուրաքանչյուր օգտատեր: Եվ որո՞նք են նման արդյունքի պատճառները:

  • Ոճային դիզայն

Նախ և առաջ, այն գեղեցիկ է: Մոդելն ունի հստակ եզրերով կորպուս և հիշեցնում է հինգերորդ սերնդի iPhone-ը` ժամանակակից կատարմամբ: Այժմ սմարթֆոնը հասանելի է վեց գույնով` սև, սպիտակ, կարմիր, կապույտ, կանաչ և նորույթ` մանուշակագույնով:

  • Հարմարավետ և պրակտիկ կորպուս

iPhone 12-ի բարակ և ամուր կորպուսը պատրաստված է ալյումինից, որը գործածվում է օդատիեզերական ոլորտում: Ceramic Shield պաշտպանիչ շերտը պաշտպանում է դիսփլեյը` վնասվածքների վտանգը նվազեցնելով 4 անգամ: 12-րդ սերնդի բոլոր սմարթֆոնները պաշտպանված են խոնավությունից և փոշուց: Փոքր սմարթֆոնների սիրահարների համար հարմարավետ կլինի iPhone 12 mini-ն` նույն արտադրողականությունը հարմարավետ փոքր ձևաչափով:

  • Գունեղ նկար

«Տուն» կոճակի բացակայության և բարակ շրջանակների շնորհիվ OLED դիսփլեյն ամբողջությամբ ծածկում է դիմացի հատվածը: Վառ գույներն ապահովում է Super Retina XDR գերժամանակակից տեխնոլոգիան:

  • Գերազանց տեսախցիկ

Կատարելագործված կրկնակի տեսախցիկը թույլ է տալիս ստանալ բարձրակարգ որակի տեսանյութեր և նկարներ անգամ գիշերը: Այժմ iPhone-ը կարող է նկարահանել 4k տեսանյութեր, ինչպես նաև HDR ֆորմատով Dolby Vision ստանդարտով:

  • Արտադրողական պրոցեսոր

iPhone 12-ն առանձնանում է ոչ միայն գեղեցիկ դիզայնով, այլև հզոր միջուկով: Այն ունի բարձր արտադրողականությամբ և էներգախնայողությամբ A14 Bionic պրոցեսոր, ինչը թույլ է տալիս նրան կատարել անգամ ամենաբարդ խնդիրները: Մարտկոցի ընդամենը մեկ լիցքավորմամբ iPhone 12-ը կարող է աշխատել ամբողջ օրը:

  • Արագ լիցքավորում

Նոր iPhone-ում հասանելի է MagSafe տեխնոլոգիան` մագնիսների համակարգ, որը թույլ է տալիս միացնել անլար լիցքավորումներ կամ սարքավորումներ: MagSafe-ը դարձնում է հեռախոսի լիցքավորումն արագ ու հարմարավետ: Apple Watch-ի օգտատերերին խորհուրդ ենք տալիս ուշադրություն դարձնել MagSafe-ի երկակի լիցքավորման սարքերին, որոնց միջոցով հնարավոր է միաժամանակ լիցքավորել և՛ սմարթֆոնը, և՛ ժամացույցը:

12-րդ սերնդի հզոր և ոճային iPhone-ը կերջանկացնի անգամ ամենաքմահաճ հաճախորդին: Մանուշակագույն մոդելի առաջին գնորդների համար գործում է հատուկ առաջարկ. հասցրե՛ք ձևակերպել նախապատվերը մինչ մայիսի 7-ը և ստացեք զեղչ մինչ 10000֏:

Մենք հավաքել ենք Ձեզ համար լավագույն առաջարկները պաշտոնական ներկայացուցիչներից:

ZigZag, Vega, iStore, Viva-MTS, Ucom, Beeline.

Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար
Մեկնարկել է Apple նորույթի նախավաճառքը: Նոր գույն և զեղչ ամենաարագների համար

| | |
1342 | 0
Facebook
COMMENT.am