Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Կրեմլում նշել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման պատճառները

18:16, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Կրեմլում նշել են Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների վատթարացման պատճառները

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը լրագրողներին հայտնել է, որ Մոսկվայի և Վաշինգթոնի միջև հարաբերությունների ներկայիս վատթարացման պատճառը դարձել են ԱՄՆ-ի ոչ բարեկամական գործողությունները:

Ավելի վաղ հայտնել էինք, որ ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը վիզաներ չի տրամադրի ռուսաստանցիներին:

«Պետք է գտնել լարված իրավիճակի հիմնական պատճառը, որը ձևավորվում է մեր երկկողմ հարաբերություններում, և եթե այս անբարյացակամ քայլերը հետ պտտենք հակառակ ուղղությամբ, ապա ակնհայտ կդառնա, որ այս ամենի հիմքում Ամերիկայի Միացյալ Նահանգների անբարյացակամ գործողություններն են»,- ասել է Պեսկովը։

2989 | 0
Facebook