Խնդրում ենք սպասել...

Միջազգային

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը վիզաներ չի տրամադրի ռուսաստանցիներին

16:00, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատունը վիզաներ չի տրամադրի ռուսաստանցիներին

Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, որ մայիսի 12-ից կդադարեցնի ոչ միգրացիոն վիզաների հայտերի մշակումը՝ կապված Ռուսաստանի իշխանությունների որոշման հետ, որով դիվանագիտական առաքելություններին արգելվել է աշխատանքի վերցնել ռուսաստանցիների:

«Մայիսի 12-ից Մոսկվայում ԱՄՆ դեսպանատունը կկրճատի մատուցվող հյուպատոսական ծառայությունները՝ թողնելով միայն ԱՄՆ-ի քաղաքացիների համար արտակարգ ծառայություններն ու սահմանափակ թվով միգրացիոն վիզաները, եթե դրանց ժամկետները լրանան, ինչպես նաև կյանքի սպառնալիքի կամ մահվան դեպքում միգրացիոն վիզաները»,- ասված է ԱՄՆ-ի դեսպանատան կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

Դեսպանատունը տեսանելի ապագայում չի տրամադրի ոչ միգրացիոն վիզաներ (բացառությամբ դիվանագիտական ուղևորությունների), չի տրամադրի ոչ հրատապ նոտարական ծառայություններ, ինչպես նաև անձնագրեր փոխելու ծառայություններ:

3825 | 0
Facebook