Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Պատերազմում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքներին տրվելու են իրավական գնահատականներ». Արթուր Դավթյան

15:40, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Պատերազմում ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության արարքներին տրվելու են իրավական գնահատականներ». Արթուր Դավթյան

«Պատերազմի պարտության հանգամանքները քննող քրեական գործերով հետապնդումներ կան, այդ թվում՝ բարձրաստիճան զինվորականների»,- ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ հրաժարվելով հավելյալ տվյալներ հրապարակել։
     Դիտարկմանը՝ հաղորդումներ են ներկայացվել, որ պատերազմում Նիկոլ Փաշինյանի ու իր թիմի կողմից առերևույթ դավաճանություն է տեղի ունեցել, այդ թվում՝ ՊԲ նախկին հրամանատար Մովսես Հակոբյանի կողմից է եղել հաղորդում, Արթուր Դավթյանը պատասխանեց, որ կան քրեական գործեր, այդ թվում՝ հենց Մովսես Հակոբյանի հաղորդման հիման վրա հարուցված. «Ստուգման առարկա են ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության բոլոր արարքներն՝ առանց բացառության, բոլոր անձանց արարքներին տրվելու են իրավական գնահատականներ»:

| | |
1007 | 0
Facebook
COMMENT.am