Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Հանրային ծառայողին վիրավորելը կամ զրպարտելը պետք է պատժվի». Արթուր Դավթյան

15:04, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Հանրային ծառայողին վիրավորելը կամ զրպարտելը պետք է պատժվի». Արթուր Դավթյան

2020-ի ընթացքում քրեական հետապնդման է ենթարկվել 1356 անձ՝ կոռուպցիոն հանցագործությունների համար: Տվյալներն այսօր՝ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում հայտնեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ ներկայացնելով դատախազության 2020-ի տարեկան հաղորդումը:

Նա տեղեկացրեց, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում և Քրեական օրենսգրքում փոփոխությունների փաթեթ են մշակել. «Հաճախ սոցցանցերում, հանրային վայրերում անորոշ հայհոյանք ենք հանդիպում: Այս արարքի նկատմամբ որևէ հակադարձում չունենք: Ունենք արարք, որը հակասում է մեր բարոյական կանոններին ու չունենք համապատասխան արձագանք դրան: Քննադատական խոսքը, իմ գնահատմամբ, վաղուց արդեն հատել է կարմիր գիծը մեր երկրում: Մենք հիմա չենք քննադատում, ուղիղ խուլիգանական հայհոյանք ենք տալիս: Սա բերում է պետության, պետական ինստիտուտների նկատմամբ համապատասխան հարգանքի նվազման: Այսօր կոչերը քրեականացված են, ասենք, ահաբեկչության կոչը:

Հիմա ուզում ենք առանձնացնել, որ հանրային ծառայողին վիրավորելը կամ զրպարտելը՝ կապված իր ծառայության հետ, պետք է պատժվի. մենք սրանով կոնկրետ սուբյեկտին չենք ուզում պաշտպանել, Պողոս Պողոսյանին չենք ուզում պաշտպանել, պետությունն ենք ուզում պաշտպանել, հանրային ծառայությունը: Այսօր հանրային ծառայողները խուսափում են քաղաքացիական դատարաններ հայցեր ներկայացնելուց ու իրենց իրավունքները պաշտպանելուց: Պետությունը պետությանը չի պաշտպանում, բաց դաշտ է մնում...: Ազատ խոսքը անքակտելի հիմնական իրավունք է, ոչ ոք չի վիճարկում: Մենք պետք է ընդունենք, որ ազատ խոսքի իրավունքը բացարձակ իրավունք չէ, պետք է ունենա սահմաններ, թե որքանով են դրանք համադրելի հանրային անվտանգությանը, բարոյականության նորմերին, այլ անձանց պատվին ու արժանապատվությանը: Մենք չունենք այդ համաչափ գծերը: Մեր նախաձեռնությունը քննադատում են, ասում են՝ սա կարող է դառնալ ազատ խոսքի սահմանափակում, ուզում եմ հարց տալ՝ երբվանի՞ց խուլիգանական հայհոյանքը եղավ ազատ խոսք: Եթե որևէ մեկը կասի, որ հայհոյանքը ազատ խոսքի դրսևորում է, ես ասելիք չեմ ունենա»,- հայտարարեց Դավթյանը:

| | |
652 | 0
Facebook
COMMENT.am