Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ու ոչ ոք սրան չի արձագանքում». Աննա Կոստանյան

14:48, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Ու ոչ ոք սրան չի արձագանքում». Աննա Կոստանյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Օրը ցերեկով հաստաբուն ծառը հատում են, գազոնը՝ այլանդակում, հետաքրքիր է` ինչի՞ համար։ Ու ոչ ոք սրան չի արձագանքում, ոչ ոք չի հետաքրքրվում։ Այնքան շատ կանաչ տարածքներ ունենք, որ «ստիպված» եղածն էլ ոչնչացնում են, հավանաբար մի անճոռնի կառույց կամ ավտոկայանատեղի հիմնելու համար։

Վայրը` Նոր Նորքի 3-րդ զանգվածի հիվանդանոցի հարակից պոլիկլինիկայի ուղիղ դիմաց։

Երևանի քաղաքապետարա՛ն, խնդրում եմ քաղաքացիների համար պարզաբանել, թե ի՞նչ նպատակով է ոչնչացվում այս կանաչ տարածքը և կա՞ արդյոք դրա թույլտվությունը, եթե կա, ապա ի՞նչ հիմնավորմամբ»։

3913 | 0
Facebook