Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության պատկերն այս պահին». Գևորգ Սիմոնյան

14:32, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության պատկերն այս պահին». Գևորգ Սիմոնյան

ՀՀ առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Առողջապահական համակարգի կորոնավիրուսային հիվանդությամբ ծանրաբեռնվածության համառոտ պատկերն այս պահին.

Ստացիոնար բուժում է ստանում 2294 քաղաքացի, որից ըստ ծանրության աստիճանի՝

Ծանր - 962,

Ծայրահեղ ծանր - 233,

Թոքերի արհեստական օդափոխման սարքերին միացված - 76։

ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ ստացիոնար բուժօգնության ավարտից հետո շուրջ 30 քաղաքացու տրամադրվել է թթվածնային խտացուցիչ, որի շնորհիվ վերջիններս անհրաժեշտ բուժօգնությունը շարունակում են ստանալ տանը:

Հ. Գ. Փաստեմ, որ կորոնավիրուսային հիվանդության ստացիոնար բուժօգնության ավարտից հետո քաղաքացիները հաճախ ստիպված են լինում անցնել երկարատև վերականգնման շրջան»:

| | |
1632 | 0
Facebook