Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սյունիքում բնակչության խաղաղ կյանքն ապահովելու ամենաօպտիմալ լուծումը անվտանգային գոտու ստեղծումն է». ՀՀ ՄԻՊ

14:20, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Սյունիքում բնակչության խաղաղ կյանքն ապահովելու ամենաօպտիմալ լուծումը անվտանգային գոտու ստեղծումն է». ՀՀ ՄԻՊ

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն այսօր՝ լրագրողների հետ զրույցում ընդգծեց՝ ի տարբերություն ադրբեջանական ղեկավարության, Հայաստանի ոչ մի իշխանություն երբեք չի թիրախավորել հակառակորդի խաղաղ բնակչությանը. «Մենք երբեք չենք զբաղվել թշնամանքի պրոպագանդայով: Մինչդեռ Ադրբեջանում տեղի է ունենում հակառակը՝ ամենախորքային արմատներով»,- ասաց Արման Թաթոյանը:

Նրա խոսքով՝ Սյունիքում բնակչության խաղաղ կյանքն ապահովելու ամենաօպտիմալ լուծումը անվտանգային գոտու ստեղծումն է, բայց, ինչպես նշում է Պաշտպանը, մինչև դրան հասնելը կան շատ սկզբունքներ, որոնք պետք է կյանքի կոչվեն:

«Մեր առաջանային խնդիրը պետք է լինի՝ ցույց տալ, որ նույն քաղաքականությունը, որը տեղի է ունեցել Օսմանյան կայսրությունում, հիմա՛ է տեղի ունենում: Թող չթվա, որ այստեղ միայն խոշտանգումներ են, ֆիզիկական հարձակումներ, գլխատումներ, ո՛չ, սա նաև մշակութային ժառանգության ոչնչացում է, կրթական ողջ համակարգի ոչնչացում է, պատմության վերացում է: Սա՛ է կարևորը: Իհարկե, այստեղ կան քաղաքական գործոններ, բայց դրանք ինձ համար նշանակություն չունեն, ես մարդու իրավունքների տեսանկյունից եմ ներկայացնում»,- հայտարարեց Թաթոյանը:

«Կան քաղաքական գործոններ, բայց դրանք ինձ համար նշանակություն չունեն». ՀՀ ՄԻՊ
2475 | 0
Facebook