Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է». ԵՊՀ դասախոս

16:44, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է». ԵՊՀ դասախոս

Երևանի պետական համալսարանի դասախոս Արսեն Թավադյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «E-draft-ում դրվել է իրավական ակտի նախագիծ, որով կառավարությունը ՍԵՓԱԿԱՆ ՈՐՈՇՄԱՄԲ ցանկանում է փոխել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի կանոնադրությունը` նշելով, որ հոգաբարձուների խորհրդի 65 տոկոսը պետք է լինեն իր ներկայացուցիչները:
     Այս նախագիծը ծայրահեղ իրավական անգրագիտություն է: Նույն ձև ինչ կառավարությունը կարող է որոշում կայացնել ԵՊՀ կանոնադրությունը փոփոխելու մասին, ԵՊՀ-ն կարող է որոշում կայացնել կառավարության կառուցվածքը փոփոխելու մասին: Երկու դեպքում էլ իրավական հետևանքը լրիվ նույնն է լինելու:
     Պատճառը երևի այն է, որ ՀՀ նախագահը վերջերս ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը չի ստորագրել և ուղարկել է Սահմանադրական դատարան: Հիշեցնեմ` այդ օրենքով տվյալ պահի քաղաքական իշխանությունը ստանալու էր բուհերի նկատմամբ քաղաքական վերահսկողության բացարձակ լծակներ:
     Ճիշտ է, կառավարությունն ամեն կերպ հերքում էր, որ օրենքի նպատակը բուհերի վերահսկողությունն էր, բայց e-draft-ում դրված նախագիծն այլ բան է ապացուցում:
     Հակասահմանադրական ճանապարհով չստացվեց վերահսկել բուհերը, որոշեցին անգրագետ հակասահմանադրական ճանապարհով փորձել»:

2293 | 0
Facebook