Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ինձ համար շարունակում են դավաճաններ մնալ Քոչարյանը, Սարգսյանը, Մինասյանը, Հակոբյանը, Վանեցյանը». Ա. Բաբաջանյան

13:48, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Ինձ համար շարունակում են դավաճաններ մնալ Քոչարյանը, Սարգսյանը, Մինասյանը, Հակոբյանը, Վանեցյանը». Ա. Բաբաջանյան

«Պատերազմը շարունակվում է. հայտնի շրջանակի կողմից տարածված անհեթեթ հրապարակման մասին»,- ֆեյսբուքյան եթերում հայտնեց ԱԺ պատգամավոր Արման Բաբաջանյանը՝ մանրամասնելով. «Քիչ առաջ իմ լավ բարեկաներից մեկն ուղարկեց ֆեյսբուքյան նորաստեղծ էջ, որտեղ հրապարակում էր տեղ գտել, որ ես իբր հայտարարել եմ, թե Ադրբեջանին է պատկանում Սևանա լիճն ու Սյունիքը: Ինձ համար հասկանալի է՝ որ շրջանակներից է այսպիսի պատվերը հնարավոր դարձել... Նախօրեին ԱԺ-ում ելույթներ եմ ունեցել ու կոնկրետ անուններ նշել: Իհարկե ինձ համար շարունակում են դավաճաններ մնալ՝ իրենց պաշտոնավարման ընթացքում երկիրն այս աղետալի վիճակին հասցրած Ռ. Քոչարյանը, Ս. Սարգսյանը, Մ. Մինասյանը, Վ. Հակոբյանը, Ա. Վանեցյանը և Մարտի 1-ի գործով բոլոր ոճրագործները, որոնք կարծես թե տեղ են գտել Քոչարյանի նախընտրական ցուցակում՝ ըստ մամուլի հրապարակումների»,- ասաց պատգամավորը՝ հավելելով, որ նման հրաարակումները չեն կարող ազդել իր գործունեության վրա:

| | |
4053 | 0
Facebook
COMMENT.am