Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Ասենք՝ սատարողները էդ խմբակի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը պիտի խախտեի՞ն, հո գլադիատոր չե՞ն». ՊՎԾ պետ

13:04, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Ասենք՝ սատարողները էդ խմբակի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը պիտի խախտեի՞ն, հո գլադիատոր չե՞ն». ՊՎԾ պետ

ՊՎԾ պետ Տիգրան Ուլիխանյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ անդրադարձավ մի խումբ սյունեցիների կողմից Նիկոլ Փաշինյանի «ընդունելությանը», նրա հասցեին հնչած վիրավորանքներին և հայհոյանքներին: «Հասարակ խուլիգանությունը բերել, ասում եք՝ Սյունիքում սենց են դիմավորում: Իսկ սյունեցիները ձեզ հետ համաձա՞յն են, որ Սյունքիում էդպես են դիմավորում վարչապետին. հենց սյունեցիները ձեզ հետ համաձայն չեն»,- հայտարարեց նա:

Հարցին՝ այդ դեպքում ո՞ւր էին Փաշինյանին սատարողները, Ուլիխանյանն ասաց. «Ի՞նչ է նշանակում սատարել: Ասենք՝ դուք մտածում էիք, որ սատարողները պիտի գային, էդ խմբակի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը խախտեի՞ն, հո գլադիատոր չէ՞ին»:

«Ասենք՝ սատարողները էդ խմբակի դիմածնոտային համակարգի ներդաշնակությունը պիտի խախտեի՞ն, հո գլադիատոր չե՞ն». ՊՎԾ պետ
| | |
1712 | 0
Facebook
COMMENT.am