Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքը խաթարված է ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով». Արման Թաթոյան

12:08, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքը խաթարված է ադրբեջանցի զինվորականների ներկայության պատճառով». Արման Թաթոյան

«Դեմարկացիայի և դելիմիտացիայի համար անհրաժեշտ են հանձնաժողովային աշխատանքներ»,- այսօր՝ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ժամանակ հայտարարեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

Նա ընդգծեց, որ նախապես պետք է մանրամասն գույքագրվեին գյուղացիների կարիքները, հնարավոր խնդիրները, հատուցումների հարցերը և այլն. «Միջազգային ուղեցույցերի համաձայն՝ սահմանների հետ կապված գործընթացի բանալի-հարցերից է հետևյալը՝ արդյոք ունե՞նք բնականոն կյանքի խաթարում սահմանային խաղաղ բնակչության շրջանում, թե՞ ոչ. մեր սահմանային բնակիչների խաղաղ, բնականոն կյանքն ամբողջովին խաթարված է ադրբեջանական զինվորականների ներկայության պատճառով: Օրինակ՝ ո՞ր մի միջազգային կազմակերպությունն ինձ կարող է ասել, թե դրական է այն, որ մեր երեխաների անմիջական հարևանությամբ ադրբեջանական զինվորականներ են, կամ, օրինակ, եթե վերցնենք Շուռնուխ գյուղը, այնտեղ մի հատվածում ադրեբջանական զինվորականներ են, մի հատվածում՝ ռուսական, մի հատվածում՝ հայկական, իսկ կողքի տանը երեխաներ են խաղում: Ինձ որևէ մեկը կարո՞ղ է բացատրել, երեխայի շահերից բխո՞ւմ է այսքան միլիտարիզացված վիճակը, իհարկե՝ ոչ»,- հայտարարեց Արման Թաթոյանը:

2716 | 0
Facebook