Խնդրում ենք սպասել...

Միջազգային

Իրավիճակը՝ ղրղզա-տաջիկական սահմանին

10:08, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
Իրավիճակը՝ ղրղզա-տաջիկական սահմանին

Ղրղզա-տաջիկական սահմանին լարվածության օջախը, որտեղ նախօրեին բախումներ են տեղի ունեցել 2 երկրների սահմանապահների միջև, մարվել է, РИА Новости-ին հայտնել են Ղրղզստանի առաջնորդ Սադիր Ժապարովի մամուլի ծառայությունում:

«Բանակցությունների ընթացքում լարվածության աղբյուրը վերացվել է, իրավիճակը կարգավորվել է։ Կառավարության աշխատանքային խումբը շարունակում է իր աշխատանքը։ Ամբողջ օգնությունը, դեղորայքն ու սննդամթերքն անհապաղ տեղափոխվում են Բատկենի մարզ»,- հայտարարել է մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Նրա խոսքով՝ Ղրղզստանի և Տաջիկստանի կառավարությունների նախաձեռնությամբ 2 երկրների սահմանամերձ շրջաններում ստեղծված հակամարտության կարգավորման հանձնաժողովները քննարկել են միջադեպի պատճառներն ու հետևանքները, ստորագրել ռազմական գործողությունների դադարեցման ու բնակչության տարհանման, զորքերի և սահմանից ռազմական տեխնիկայի դուրս բերման մասին հայտարարություն: Կողմերը միջոցներ են ձեռնարկում պետական սահմանին լարվածության աճը կանխելու համար։

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հանրապետությունների սահմանին փոխհրաձգություն է տեղի ունենում։
     Բախումների հետևանքով 2 կողմից 3-ական մարդ է զոհվել, ավելի քան 100 մարդ վիրավորվել է:

4471 | 0
Facebook