Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

«Էդ կալոշը, եթե անգամ կալոշա, Արման Բաբաջանյանից ավելի երկար կյանք ունի»․ Գևորգ Պետրոսյան

00:28, ուրբաթ, 30 ապրիլի, 2021 թ.
«Էդ կալոշը, եթե անգամ կալոշա, Արման Բաբաջանյանից ավելի երկար կյանք ունի»․ Գևորգ Պետրոսյան

«Նիկոլ Փաշինյանը հիմա էլ Արման Բաբաջանյանի միջոցով էս նեղ մաջալին սեպա խրում հայ-ռուսական հարաբերություններում․ հելե ասում ա՝ ռուսական կալոշա եղել էդ զենքը։ Ասեմ՝ էդ կալոշը, եթե անգամ կալոշա, Արման Բաբաջանյանից ավելի երկար կյանք ունի»,- 24TV-ի եթերում՝ անդրադառնալով նախօրեին պատգամավոր Արման Բաբաջանյանի ԱԺ ելույթին, ասել է ԱԺ պատգամավոր Գևորգ Պետրոսյանը:

«Ես կասկածում եմ և մտավախություն ունեմ, որ ինքը և իր նմաններն այդպիսի ծրագրեր են ի կատար ածում, որ փչացնեն, լրիվ մխտռեն հայ-ռուսական հարաբերությունները, որպեսզի թուրքի համար Հայաստանում լավ զգալը, դուռ ծեծելը, թեյ խմելը ավելի շուտ և ավելի հեշտ իրականություն դառնա»,- ասել է Գ․ Պետրոսյանը։

| | |
2780 | 0
Facebook
COMMENT.am