Խնդրում ենք սպասել...

Համացանց

«Ցանկանում եմ ընդգծել ՌԴ նախագահի դերը պատերազմի վերականգնման հարցում». համացանցը քննարկում է Փաշինյանի բառասխալը

23:36, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
«Ցանկանում եմ ընդգծել ՌԴ նախագահի դերը պատերազմի վերականգնման հարցում». համացանցը քննարկում է Փաշինյանի բառասխալը

Համացանցի օգտատերերի ուշադրությունից չի վրիպել այսօր Կազանում իր ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանի հնչեցրած բառասխալը: Դիմելով ՌԴ վարչապետ Միշուստինին՝ Նիկոլ Փաշինյանը ռուսերենով ասել է հետևյալը. «Ցանկանում եմ հատկապես ընդգծել այն դերը, որը Ռուսաստանն ու ՌԴ նախագահ Վլադիմիր Վրադիմիրի Պուտինը խաղացել են պատերազմի վերականգնման հարցում»:
     Օգտատերերից շատերը նշում են, որ վերջապես Նիկոլ Փաշինյանը մի ճիշտ բան ասաց, այն էլ՝ սխալմամբ: «Հազիվ մի ճիշտ բան ասաց, էն էլ, պարզվեց նեդօռազումենիյե էր»,- գրում է ֆեյսբուքյան օգտատերերից մեկը:

| | |
10586 | 0
Facebook
COMMENT.am