Խնդրում ենք սպասել...

Իրադարձություններ

Ողբերգական վթարից զոհված երիտասարդը պատերազմի ժամանակ կռվել էր առաջնագծում

23:04, հինգշաբթի, 29 ապրիլի, 2021 թ.
Ողբերգական վթարից զոհված երիտասարդը պատերազմի ժամանակ կռվել էր առաջնագծում

Ինչպես արդեն հայտնել ենք, այսօր՝ ապրիլի 29-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 19:20-ի սահմաններում Մարալիկ քաղաքի բնակիչ, 23-ամյա Արման Անտոնյանը Երևան-Գյումրի ավտոճանապարհի նոր կառուցվող «Հյուսիս-Հարավ» ճանապարհի 89-րդ կմ հատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարելիս դեռևս անհայտ հանգամանքներում 13 տոննա կշռով ասֆալտի հարթեցման տեխնիկայով (կատոկ) գլորվել և հայտնվել է ճանապարհի երթևեկելի գոտում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Ա. Անտոնյանը տեղում մահացել է:

Դեպքի վայրում հավաքվածները հայտնել են, որ մահացածն Արցախյան վերջին պատերազմի ակտիվ մասնակից է եղել, իր զինակից ընկերների հետ կռիվ է տվել առաջնագծում և անառիկ է պահել իրեն վստահված առաջնագիծը:

| | |
5391 | 0
Facebook